Եմենում արևմտյան դիվանագիտական առաքելություններն աշխատում էին դռնփակ ռեժիմով` հնարավոր ահաբեկչական հարձակումների մտավախությունից ելնելով:
Եմենում ԱՄՆ-ի դեսպանության տվյալների համաձայն, հարձակման սպառնալիքներն Արաբական թերակղզում գործող Ալ Քաիդա խմբավորման կողմից են, որը կապված է դեկտեմբերի 25-ին ամերիկյան օդանավը պայթեցնելու անհաջող փորձ կատարած նիգերիացու հետ:
Երկրի ուժային կառույցները հաղորդում են, որ հունվարի 4-ին մայրաքաղաք Սանաայի մոտակայքում իրենց կողմից 2 զինյալ է սպանվել:
Եմենի իշխանությունները տարիներ շարունակ պայքարում են երկրի հարավային հատվածում առկա անաջվտողականների շարունակական ընդվզումների, ինչպես նաև Սաուդյան Արաբիային սահմանակից շրջանի մահմեդական շիաների դեմ:
Շիա զինյալները` զաիդիները, հայտնում են, որ նախորդ երկու օրերի ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում տարածքի 16 խաղաղ բնակիչ է զոհվել: