Մատչելի հղումներ

Պատերազմի հանցագործության մեջ կասկածյալը՝ ձերբակալված


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ձերբակալվել է Դարկո Յանկովիչը, որը մեղադրվում է 199Օ-ականների Բալկանյան պատերազմի հանցագործություններում մասնակցություն ունենալու համար։ Ըստ նախնական մեղադրանքների, նա անմիջական մասնակցություն է ունեցել Բոսնիա-Հերցեգովինայի Զվորնիկ բնակավայրում 19 անձանց սպանության գործում։ Սերբիային սահմանակից այս բնակավայրը 1992-1995 թվականներին վերածվել էր սպանությունների, տաժանակրության ու աքսորի տեսարանի։

Այս հակամարտությանը զոհ է գնացել 1ՕՕ հազար, գաղթի ճանապարհը բռնել՝ մի քանի միլիոն մարդ։


Սերբիայի իշխանությունները դեռեւս ունեն պատերազմի հանցագործությունների մեջ մեղադրվող ամենագլխավոր պատասխանատու անձանց՝ Ռադկո Մլադիչին եւ Գորան Հաջիչին ձերբակալելու պարտավորություն։ Նրանք որոնման մեջ են ավելի քան մեկ տասնամյակ։ Ձերբակալման դեպքում նրանց դատավարությունը տեղի է ունենալու նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագային միջազգային դատարանում։

XS
SM
MD
LG