Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցություններ


Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասը հաստատակամորեն պնդում է, որ Իսրայելի հետ տարվող խաղաղության բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել վերաբնակեցման շինարարությունը Հորդանան գետի Արեւմտյան Ափի գրավյալ տարածքում։

Պրն. Աբասը երկուշաբթի հայտարարել է, թե ինքը դեմ չէ Իսրայելի հետ բանակցություններ վարելուն, սակայն վերաբնակեցման շինարարությունը չպետք է շարունակվի։ Նա նաեւ առաջարկել է, որ Իսրայելը ճանաչի խաղաղության բանակցությունների անցյալում ընդունված պայմանները։

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակի հետ Շարմ էլ Շեյխ հյուրանոցային համալիրում ունեցած հանդիպումից հետո, պրն. Աբասը հայտարարել է, թե Կահիրեն համաձայն է Պաղեստինյան դիրքորոշման հետ։ Եգիպտոսի իշխանությունները չեն անդրադարձել այդ հանդիպմանը։

Եգիտպոսը փորձում է վերսկսել բանակցությունները, որոնք հետաձգվել էին պրն. Աբասի կողմից, Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի գոտու դեմ իսրայելյան հարձակման հետեւանքով։

Միաժամանակ, վարչապետ Բենյամին Նետանյահուն Իսրայելում հայտարարել է, թե իր կառավարությունը պատրաստ է անմիջապես եւ առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։

XS
SM
MD
LG