Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդյունաբերության ցուցանիշը աճում, իսկ շինարարության ցուցանիշը նվազում է


Տնտեսության կացության մասին լույս տեսնող զեկույցները խառը բնույթի են եւ ազդարարում են արդյունաբերության ցուցանիշի աճի եւ շինարարության ոլորտի անկման մասին։


Մատակարարումների ղեկավարման հաստատության զեկույցի համաձայն, դեկտեմբերին արդյունաբերության ցուցանիշը բարձրացել է 2.3 տոկոսով։


Ըստ երեւույթին գործարանային արտադրությունը բարձրացել է պետական խթանիչ ծրագրերի շնորհիվ պահանջարկի աճի պատճառով։ Պահանջարկի աճին նպաստել են նաեւ իրենց գույքացուցակները համալրելու գործարարների ջանքերը, տնտեսական ճգնաժամի վատթարագույն շրջանում ապրանքացուցակները շեշտակիորեն կրճատելուց հետո։


Պետական մի այլ զեկույց, սակայն, շատ տարբեր պատկեր է ներկայացնում։ Միացյալ Նահանգների առեւտրի նախարարության զեկույցի համաձայն, շինարարության ցուցանիշը վերջին վեց տարվա ընթացքում իջել է նվազագույն մակադակին։


Նոյեմբերի տվյալներով, շինարարության ցուցանիշը վեց տասնորդական տոկոսի անկում է գրանցվել այդ ամսում։

XS
SM
MD
LG