Մատչելի հղումներ

Իրանում ձեռբակալվածների թվում եղել են արտերկրյա քաղաքացիներ


Իրանի կառավարությունը հայտնում է, որ անցյալ շաբաթվա ընդդիմադիրների եւ
անվտանգության ուժերի բախումների ընթացքում,ձեռբակալվածների թվում եղել են արտերկրյա քաղաքացիներ։
Հետախուզության նախարար Հայդար Մոսլահին չնշեց, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Սակայն, պետական հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում նա վերջիններիս մեղադրեց քարոզչական պատերազմին սատարելու մեջ։ Մոսլահին նշեց, որ վերջիններս մոտ հայտնաբերվել են տեսախցիկներ։ Ավելի քան 500 մարդ էր ձեռբակալվել եւ 8 ը՝ զոհվել, դեկտեմբերի 27-ին Շիաների Աշուրա սուրբ տոնի օրը տեղի ունեցած ցույցերի արդյունքում։
Պահպանողական կրոնավորները ընդդիմության սատարողներին անվանել են ՛՛աստծո թշնամիներ՝՝։
Իրանում բռնությունները սկիզբ առան հունիսի նախագահական ընտրություններից հետո։

XS
SM
MD
LG