Մատչելի հղումներ

Ավստրիայում ձերբակալվել է 21 տարի որոնման մեջ գտնվող մի գերմանացի


Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երկար ժամանակ որոնման մեջ գտնվող Գերմանիայի մի քաղաքացու, որին կասկածում են Իրանին քիմիական զենքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրամասեր մատակարարելու մեջ։

67-ամյա Փեթեր Վեն ձերբակալվել է Տիրոլ առողջարանային քաղաքում ընտանիքի հետ արձարկուրդն անցկացնելու ժամանակ։

՝՝Քրոնեն Ցայթունգ՛՛ օրաթերթի մի հրապարակման համաձայն, այս մարդն առաջին անգամ ձերբակալվել է 1988 թվականին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում այն կասկածներով, որ նա Իրան է փոխադրել 115 տոննա քիմիական նյութեր, որոնք կիրառվել են Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ մահացու գազ արտադրելու համար։
Այն ժամանակ նա ընդունել է իր մեղքը, սակայն՝ կարողացել անհետանալ եւ տարիներ շարունակ գաղտնի ապրել Գերմանիայում։
Այժմ նա պահվում է Ինսբուրգի կալանատանը։ Նա շուտով կարտաքսվի Միացյալ Նահանգներ։

XS
SM
MD
LG