Մատչելի հղումներ

Չորս գրոհ եւ 3Օ զոհ Իրաքում


Իրաքի Ռամադի քաղաքում ինքնասպան ռմբահարների կողմից իրականացվել է երկու պայթյուն, որոնց արդյունքում սպանվել է 23 մարդ։ Վիրավորների մեջ է նահանգային կառավարիչը։


Ոստիկանության հաղորդման համաձայն, հարձակվողներն այս անգամ թիրախ են ընտրել երկրի Անբարի գավառի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Առաջին հարձակումն իրականացվել է Անբարի կառավարիչ Քասիմ Մուհամմեդ ալ-Ֆահդավիի գրասենյակի մոտակայքում։ Երբ Ֆահդավին եկել է դեպքի վայր, ինքնասպան մեկ այլ ռմբահար պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում էլ մարմնական վնասվածքներ է ստացել կառավարիչը։ Տեղում մահացել է փոխոստիկանապետը։
Կառավարիչը տեղափոխվել է Բաղդատ։


Այլ հաղորդագրությունների համաձայն, Բաղդատից 8Օ կմ հեռավորության վրա գտնվող Խալիս քաղաքում ռումբի պայթյունից զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 24-ը։

Այս հարձակումն ուղղված է եղել ընդդեմ շիա հավատացյալների, ովքեր մասնակցում էին շիաների համար սգո ու հիշատակի օր հանդիսացող Աշուրայի արարողություններին։

Նույն օրը զինված անձինք Քրքուկ քաղաքում կրակել ու մարմնական վնասվածքներ են պատճառել Իրաքի մի դատավորի ու նրա կնոջը։

XS
SM
MD
LG