Մատչելի հղումներ

Ռուսաստանը դեմ է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան նոր ծրագրին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Եվրոպայում հակահրթիռային նոր համակարգ տեղակայելու Միացյալ Նահանգների ծրագիրը կխախտի ռազմավարական հավասարակշռություը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։

Պրն. Պուտինը հայտարարել է, թե հավասարակշռությունը պահպանելու համար Ռուսաստանը նույնպես պետք է մշակի հարձակողական զենքերի նոր համակարգ։

Նա ասել է նաեւ, թե Մոսկվան ցանկանում է հավելյալ տեղեկություններ ձեռք բերել Միացյալ Նահանգների նոր ծրագրի մասին։ Հակահրթիռային համակարգի նոր ծրագիրը, ասել է պրն. Պուտինը խանգարում է նաեւ միջուկային զենքերի կրճատման նոր պայմանագրի խորհրդակցություններին։

Սեպտեմբերին նախագահ Բարաք Օբաման չեղյալ հայտարարեց Լեհաստանում հակահրթիռային համակարգ եւ Չեխիայի հանրապետությունում ռադարային համակարգ տեղակայելու նախկին վարչակազմի ծրագիրը։ Միեւնույն ժամանակ նա հայտարարեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական նոր համակարգի ծրագրի մասին, որը Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Իրանի միջուկային հրթիռների սպառնալիքից պաշտպանելու նպատակ է հետապնդում։

XS
SM
MD
LG