Պաշտոնական Քաբուլը հայտնում է, որ Աֆղանստանի արևելյան հատվածի Քունար նահանգում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած օդային հարձակմանը զոհ է դարձել տարածքի խաղաղ 10 բնակիչ:
Երկրի նախագահ Համիդ Քարզայը դեկտեմբերի 28-ին դատապարտել է սպանությունը և խոստացել, որ այս կապակցությամբ հետաքննություն կիրականացվի: Հյուսիսատլանտյան և ամերիկյան ուժերի պաշտոնական պատասխանը դեռևս առկա չէ:
Ի դեպ, խաղաղ բնակիչների մահվան դեպքերը կոալիցիոն ուժերի օդային հարձակումների ընթացքում շարունակական խնդիր է Աֆղանստանում: ԱՄՆ-ի գլխավորությամբ թալիբների դեմ մղվող պատերազմի ռազմավարությունում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումը համարվում է կարևորագույն գերակայություն:
Միաժամանակ, աֆղանական ոստիկանության տվյալների համաձայն, նախորդ օրը երկրի Բադղիս նահանգում տեղի ունեցած հարձակման արդյունքում երկու ոստիկան զոհվել, ևս երեքն առևանգվել են թալիբների կողմից: