Մատչելի հղումներ

Իսրայելը շարունակում է վերաբնակեցնել


Իսրայելը որոշում է կայացրել Երուսաղեմի արևելյան հատվածներում 700 նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Երուսաղեմի այս հատվածը պաղեստինցիները դիտարկում են որպես իրենց ապագա մայրաքաղաք:

Պաղեստինյան իշխանությունները քննադատության են ենթարկել այս գործընթացը` նշելով, թե վերաբնակեցման միջոցով հրեաները կապվածություն են ստեղծում մի աշխարհագրական հատվածի հետ, որը պետք է դառնա անկախ պաղեստինյան պետության մասը: Միաժամանակ, Իսրայելն իր մայրաքաղաքն է համարում ողջ Երուսաղեմը և չի դիտարկում այս գործընթացը որպես վերաբնակեցում:

Պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս քննադատել էր Իսրայելի վերաբնակեցման հետ կապված գործողությունները: Բարաք Օբամայի վարչակազմը համարում է, որ գործընթացը կարող է խաթարել իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Իսրայելի իշխանությունների խոսքերով, իրենք նախապես տեղեկացրել են ամերիկյան իշխանություններին վերաբնակեցման գործընթացը վերսկսելու մասին:

XS
SM
MD
LG