՝՝Նյու Յորք Թայմզ՛՛ թերթը մեջբերում է կենտրոնական հետախուզական վարչության նախկին մի պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը մեկ տարի առաջ Եմեն է ուղարկել բարձր պատրաստվածության մի քանի լրտեսների։
Թերթը նաեւ մեջբերում է ամերիկյան բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ ահաբեկիչների դեմ պայքարելու համար ԱՄՆ-ը վերջին տարիների ընթացքում մարզում է Եմենի հատուկ զորամիավորումներին։
ԱՄՆ-ի հետախուզական գործակալության տվյալներով, Ալ Քաիդան հենակետեր է հիմնում Եմենում՝ օգտվելով երկրի խուլ հատվածներում պետական հսկողության բացակայությունից։ Նշվում է նաեւ, որ Եմենը ահաբեկչական կազմակերություների համար դիտվում է որպես նոր հենակետ։