Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել սահմանների վերաբացման վերաբերյալ: Սա ըստ էության դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված կարևորագույն քայլն է` նախորդ տարվա հնգօրյա պատերազմից հետո:
Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների արդյունքում որոշվել է բացել Վերին Լարսի անցակետը:
Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ այն հատվածն է, որը չի անցնում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով:
Սահմանային այս անցակետը փակված էր դեռևս 2006-ից, երբ Վրաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերն ակտիվացել էին: