Մատչելի հղումներ

Իրանի կրոնական հայտնի գործչի սգո արարողությունները՝ սահմանափակված


Իրանի ընդդիմության ինտերնետային էջի համաձայն, իշխանություններն սահմանափակել են մի քանի օր առաջ մահացած այլախոհ հոգեւորական Այաթոլլահ Հուսեին Ալի Մոնթազերիի սգո արարողակարգը։
Ըստ նույն աղբյուրի, միայն երկրի կառավարությունն է անցկացնելու հիշատակի արաղություն։


Այլ հաղորդագրությունների համաձայն, Իրանի դատարաններից մեկը 6 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել երկրի կառավարության նախկին խոսնակ Աբդուլլահ Ռամեզանզադեի նկատմամբ՝ նրան ներկայացնելով Իրանի նախագահական ընտրություններից հետո սկսված ապստամբությանը մասնակցելու մեղադրանք։

Հայտնի բարեփոխական այս գործիչը հեղափոխական դատարանի կողմից մեղադրվում է Իրանի ազգային անվտանգության դեմ գործելու մեջ։ Ռամեզանզադեն խորհրդարանի խոսնակի պաշտոնն է զբաղեցրել Իրանի բարեփոխական նախագահ Մուհամեդ Խաթամիի օրոք, որը երկիրը կառավարեց 1997-ից մինչեւ 2ՕՕ5 թվականը։

Երեկ ԱՄՆ-ի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ ասված է, թե Իրանն աստիճանաբար ընդգծում է ՝՝ոստիկանական պետություն լինելու հանգամանքը՛՛։


XS
SM
MD
LG