Մատչելի հղումներ

Օբաման չի հասցնի


Ամերիկյան “Նյու Յորք Թայմս” օրաթերթի փոխանցմամբ, Օբամայի վարչակազմը մինչև 2011 թվականը չի կարողանա իրականացնել Գուանտանամոյի բանտում պահվող ձերբակալվածների տեղափոխության վերաբերյալ իր խոստումը:

Նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում գնել Իլինոյի նահանգում տեղակայված մի բանտ, Գուանտանամոից շուրջ 100 ձերբակալվածների այնտեղ տեղափոխելու նպատակով:

Ըստ Սպիտակ Տան, ծրագիրն իրականացնելու համար ավելի քան 200 միլիոն դոլար կպահանջվի: Ենթադրվում է, որ այս միջոցները հատկացվելու են 2010 թվականի պաշտպանության բյուջեից:

Ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ արդեն իսկ դեմ են արտահայտվել նախագծին` չցանկանալով ահաբեկչության մեջ մեղադրվողներին Միացյալ Նահանգների տարածք տեղափոխել:

XS
SM
MD
LG