Մատչելի հղումներ

Նոր բախումներ Իրանում


Իրանից ստացվող հաղորդագրությունների համաձայն, չորեքշաբթի օրը նոր բախումներ են տեղի ունեցել մի քանի օր առաջ մահացած հոգեւորական Մոնթազերիի աջակիցների ու ոստիկանության միջեւ։
Ընդդիմության ինտերնետային էջում տեղեկություններ են զետեղված այն մասին, որ Մեծ Այաթոլլահ Հուսեին Ալի Մոնթազերիի հիշատակին ցույցերն անց են կացվել նրա ծննդավայր Նաջաֆաբադում են մոտակա Սպահան քաղաքում։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը Սպահանում կիրառել է արցունքաբեր գազ եւ ուժի մեջ դրել մահակներ։ Ձերբակալվել է 5Օ մարդ, կան մեծաթիվ վիրավորներ։ Ոստիկանությունն այս քաղաքում շրջապատել է բարեփոխությունների կողմնակից հոգեւորական Այաթոլլահ Ջալալեդդին Թահերիի տունը։

Նաջաֆաբադում ոստիկանությունն ընդհարվել է հակակառավարական կոչերով բողոքի ցույցի ելած մարդկանց հետ։

Այս հաղորդագրությունները անկախ աղբյուրների կողմից չեն կարող հաստատվել, քանի որ օտար լրատվական գործակալություններին Իրանի իշխանություններն արգելել են այստեղից լուրեր հաղորդել։

XS
SM
MD
LG