Մատչելի հղումներ

անի նախագահ Մահմուդ Ահմադինիջադը չեղյալ համարեց ԱՄՆ-ի սահմանած վերջնաժամկետը





Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիջադը չեղյալ համարեց ԱՄՆ-ի սահմանած վերջնաժամկետը,ընդունելու մի համաձայնություն, որը հավանաբար կմեղմացներ Իրանի՝ միջուկային զենք արտադրելու մասին անհանգստությունները։
Հանդես գալով Իրանի հարավային հատվածում գտնվող Շիրազ քաղաքում,Ահմադինիջադը նշեց, որ ԱՄՆ-ը ոչ մի իրավունք չունի ժամկետներ սահմանելու եւ պետք է փոխի իր վերաբերմունքը այս հարցի նկատմամբ։
Իրանի նախագահը հավելեց, որ Իրանը չունի միջուկային զենք արտադրելու մտադրություններ։ Հակառակ դեպքում Թեհրանը բացեիբաց կխոսեր այդ մասին։ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է,որ կվերանայի դիվանագիտական ջանքերը մինչեւ տարեւերջ՝ ՄԱԿ-ի միջոցով հավանական նոր պատժամիջոցներ հաստատելուց առաջ։ Իրանը հրաժարվել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ծրագրից,ըստ որի Իրանը պարտավորվում էր իր ուրանի պաշարների 70 տոկոսը ուղարկել արտերկիր հարստացման նպատակով։

XS
SM
MD
LG