Մատչելի հղումներ

Օրերս տեղի կունենա առողջապահության համակարգի բարեփոխման օրինագծի վերջնական քվեարկությունը


Ակնկալվում է , որ մինչեւ շաբաթավերջ Միացյալ Նահանգների Սենատը կհաստատի առողջապահության համակարգի բարեփոխման կարեւոր մի օրինագիծ։

Երեքշաբթի օրը Կոնգրեսի դեմոկրատ անդամներն ու նրանց դաշնակիցները 60 քվե են ապահովել, որն անհրաժեշտ է օրինագծի շուրջ տարվող քննարկումներն ավարտելու եւ այն դեպի վերջնական քվեարկություն մղելու համար։

Ակնկալվում է, որ բանաձեւը քվեարկման կհանձնվի Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին՝ հինգշաբթի երեկոյան։
Քվեարկության միջանկյալ փուլ է ակնկալվում նաեւ չորեքշաբթի օրը։

Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման առողջապահության բարեփոխման օրինագիծը գլխավոր առաջնահերթություն է նկատում ներքին քաղաքականության բնագավառում։

XS
SM
MD
LG