Մատչելի հղումներ

Ահաբեկիչները Լիտվայո՞ւմ


Լիտվայի օրենսդիրները հայտնաբերել են այդ երկրում ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտեր` ահաբեկիչների հարցաքննություններն իրականացնելու նպատակով:

Փաստի մանրամասները պարզելու նպատակով ձևավորվել է պառլամենտական հանձնաժողով, որի ղեկավար Արվիդաս Անուսաուսկասը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ, թե ովքեր և ինչ նպատակով են պահվել այնտեղ, սակայն արդեն իսկ հայտնի է, որ ամերիկյան ինքնաթիռներ են վայրէջք կատարել երկրում:

Այս պահին դժվար է ասել, թե ովքեր և ինչ պայմաններում են բերվել Լիտվա, քանի որ երկրի սահմանային և մաքսային ծառայության աշխատակիցներին թույլ չի տրվել հետախուզել ինքնաթիռները:

Ըստ առկա տեղեկատվության Լիտվայում ամերիկյան գաղտնի բանտերը գործել են մինչև 2005 թվական:

XS
SM
MD
LG