Մատչելի հղումներ

Գազը կրկին Ռուսաստանին


Ութամսյա դադարից հետո Ռուսաստանը կրկին վերսկսում է Թուրքմենստանից բնական գազի առաքման գործընթացը: Դեկտեմբերի 22-ին Աշխաբադում Դմիտրի Մեդվեդևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ միջպետական համաձայնագիր է ստորագրվել նոր պայմաններով բնական գազի գնման վերաբերյալ:

Պայմանագրի համաձայն 2010-ի հունվարից ռուսական կողմը պարտավորվում է տարեկան 30 միլիոն խորանարդ մետր գազ գնել Թուրքմենստանից: Այս թիվը մինչև 2009-ի ապրիլ ամիսը 20 միլիոնով ավելի էր, սական գազատարի պայթյունից հետո գործընթացը կանգ էր առել:

Թուրքմենական կողմը պայթյունի մեջ մեղադրում էր ռուսական “Գազպրոմին”, նշելով, թե գազատարը գերշահագործվել է առանց թուրքմենական կողմին տեղեկացնելու:

Վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանը պակասեցրել էր Թուրքմենստանից գնվող գազի քանակները, քանի որ դրա հիմնական սպառողը հանդիսացող Եվրոպան` ամռան ամիսներին այդքան գազի կարիք չուներ:

XS
SM
MD
LG