Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նախազգուշացնում է


Հյուսիսային Կորեան նախազգուշացում է տվել Հարավային Կորեայի ռազմական եւ ձկնորսական նավերին, հեռու մնալ ծովային սահմանագոտուց՝ սպառնալով հակառակ դեպքում կրակ արձակել նրանց վրա։ Հյուսիսային Կորեան երկուշաբթի օրը հայտարարեց կորեական թերակղզու արեւմտյան հատվածը որպես, այսպես կոչված,
՝՝խաղաղության պայմաններում կրակի գոտի՛՛։ Փխենյանի Կորեական կենտրոնական նորությունների գործակալության մի պաշտոնյա նշել է, որ այս քալին դիմելու դրդապատճառը կորեական, նրա խոսքերով, ՝՝ռազմամոլ՛՛բանակի հետ ունեցած հաճախակի բախումներն են։
Հարավային Կորեան հերքում է Միավորված Ազգերի Կազմակերպության մանդատով 1953 թվականին հաստատված զինադադարից հետո Հյուսիսային Կորեայի հյուսիսային սահմանագիծը երբեւէ խախտելու մասին մեղադրանքները։
Սեուլը նշում է, որ բոլոր բախումների, այդ թվում նաեւ ծովային գոտու բախումների հրահրողն ու նախաձեռնողը միշտ եղել է Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ են, քանի որ նրանց միջեւ փաստորեն չի ստորագրվել խաղաղության պայմանագիր։

XS
SM
MD
LG