Մատչելի հղումներ

Կուբան դատապարտում է ԱՄՆ-ին, եւ ուզում հարաբերությունների բարելավվում


Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն դատապարտում է ԱՄՆ-ի վարչակազմին՝ արբանյակային անտենաների սարքավորումներ տարածելու եղանակով կոմունիստական իր երկրի նկատմամբ թշնամական գործողությունների դիմելու մեղադրանքով։

Հանդես գալով երկրի Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ Կաստրոն ասել է, թե ՝՝թշնամին գործում է ինչպես միշտ է գործել՛՛։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հաստատել է Կուբայում դեկտեմբերի 5-ին մեկ ամերիկացու ձերբակալվելու փաստը, իսկ Մերիլենդ նահանգում գտնվող ՝՝Development Alternatives՛՛ ընկերությունը՝ հայտարարել, որ ձերբակալվածը աշխատել է այս ընկերության համար, որի նպատակն է եղել Կուբայի քաղաքացիական հասարակական կազմակերպություններին օգնելը։

Կաստրոյի խոսքերով, Ամերիկան արբանյակային զարգացած տեխնոլոգիական սարքավորումներ է առաքում Կուբա եւ արդեն 55 միլիոն դոլար է հատկացրել այս երկրի այլախոհներին աջակցելու համար։

Սակայն հակառակ այս բոլոր մեղադրանքներին, Կուբայի առաջնորդն ասել է, թե երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով, իր երկիրը բաց է մնում ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ բանակցելու հարցում։

Նախագահ Օբաման մի քանի անգամ է հայտարարել, որ կողմ է այդ մտքին եւ արդեն իսկ հանել է Կուբայի նկատմամբ գործող մի քանի պատժամիջոց։


XS
SM
MD
LG