Մատչելի հղումներ

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում փակ են պետական բոլոր հաստատությունները


ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում վերջին երկու օրերին տեղացած առատ ձյան պատճառով երկուշաբթի օրը փակ են պետական բոլոր հաստատությունները։ Մարդիկ շարունակում են բահերով ճանապարհ բացել տների առջեւ, իսկ ձնահավաք ավտոմեքենաներն անդադար մաքրում են մայրուղիներն ու փողոցները։ Փակ են դպրոցները մինչեւ սուրբծննդյան տոները։

Շաբաթ ու կիրակի օրերին տեղացած ձյան պատճառով կրճատվել էին մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյի ուղերթները։ Հետաձգվել էին օդանավային հարյուրավոր թռիչքներ։

Եղանակային պայմանների պատճառով գրանցվել է մահացության հինգ դեպք։

Ըստ օդերեւութաբանների, Վաշինգտոնում միայն մեկ այս ձնաբքի ժամանակ տեղացել է այնքան ձյուն, որքան չի տեղում ամբողջ ձմռան ընթացքում։ Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 6Օ սանտիմետրի։


XS
SM
MD
LG