Մատչելի հղումներ

Իրանական դրոշ` իրաքյան նավթահորի վրա


Ըստ Իրաքի պաշտոնական աղբյուրների, Իրանի զինված ուժերը մի նավթահոր են գրավել Իրաքի հյուսիսում` երկու երկրների սահմանի վիճելի հատվածում:
Բաղդադից 300 կմ հարավ-արեւելք ընկած այդ վայրից (Ամարա քաղաքի մոտ) հաղորդումներ են գալիս, որ իրանական զորքերն իրենց ազգային դրոշն են բարձրացրել Ֆաքքայի նավթադաշտում` Իրաքի դեմարկացիոն գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:


“Ռոյթեր”-ը մեջբերում է իրաքցի մի պաշտոնյայի, որի խոսքերով, 11 իրանցի զինվորներ ուրբաթ ցերեկը հատել են սահմանը, բարձրացրել են իրենց դրոշը եւ մնացել նավթահորի մոտ:


Նա ավելացրել է, որ իրաքյան զինված ուժերը պատասխան գործողության չեն դիմել, եւ որ իր կառավարությունը “չափավոր, դիվանագիտական արձագանք” կտա միջադեպին, որը հիշեցնում է երկու երկրների միջեւ 1980-ականների արյունալի բախումները:

XS
SM
MD
LG