Մատչելի հղումներ

Համասեռամոլների ամուսնությունը կարող է օրինականցվել ԱՄՆ-ի մայրաքաղաքում


Վաշինգտոնի քաղաքագլուխ Ադրիան Ֆենթին ստորագրել է այն օրենսդրությունը, որն օրինականացնում է միեւնույն սեռի մարդկանց ամուսնությունը երկրի մայրաքաղաքում։

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ունիտորյան եկեղեցիներից մեկում։

Մինչ այդ ձայների 11-ը 2-ի հարաբերությամբ այդ որոշման օգտին էր քվեարկել քաղաքային խուրհուրդը։ Սակայն, քանի որ մայրաքաղաքը գտնվում է դաշնային կառավարության ուղղակի վերահսկողության ներքո, երկրի Կոնգրեսն ունի այն վերանայելու եւ այս գործընթացին միջամտելու իրավունք։ Դրա համար Կոնգրեսն ունի 3Օ օր ժամանակ, բայց կարծիք կա, որ օրենքը կընդունվի։

Որոշման դեմ իհարկե կա ընդդիմություն։ Օրինակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Վաշինգտոնի թեմը սպառնացել է հրաժարվել Վաշինգտոնում սոցիալական որոշ ծառայություններից, եթե օրենքը չեղյալ չհայտարարվի։

Օրենքն ընդունվելու դեպքում, այն ուժի մեջ կմտնի 2Օ1Օ թվականի մարտ ամսից։

XS
SM
MD
LG