Մատչելի հղումներ

  Թուրքիայում քրդերին սատարող ամենամեծ  կուսակցության անդամները  որոշեցին մնալ խորհրդարանում


Թուրքիայում քրդերին սատարող ամենամեծ կուսակցության անդամները որոշեցին մնալ խորհրդարանում,՝ հակառակ կուսակցության դեմ դատական արգելքին։ Ժողովրդավարական Հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքը նշեց, որ 19 օրենսդիրները չեն հրաժարվի 550 անդամանոց խոհրդարանում զբաղեցրած իրենց տեղերից ։
Նրա խոսքերով, օրենսդիրները կմիավորվեն քրդերին աջակցող Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության շուրջ։
Սպասվում էր, որ 19 օրենսդիրները հրաժարական կտային, համաձայն ժովրդավարական Հասարակություն կուսակցության գործունեությունը արգելելու մասին Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշման։
Արգելքի պատճառը թուրքական քաղաքներում քրդերին սատարող ցույցերն էին եւ ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումները։

XS
SM
MD
LG