Մատչելի հղումներ

Ռուսաստանը  եւ  ԱՄՆ-ը մոտ են   միջուկային սպառազինության կրճատման  մասին նոր պայմանագի ստորագրմանը


Նախագահ Օբաման նշեց, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մոտ են միջուկային սպառազինության կրճատման մասին նոր պայմանագրի շուրջ համաձայնությանը։ Նախագահներ Օբաման եւ Մեդվեդեւն այս մասին զրուցել են փակ հանդիպման ժամանակ, Կոպենհագենում, ուր նրանք ժամանել էին մասնակցելու Միավորված Ազգերի կազմակերպության կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին։ Նախագահ Մեդվեդեւը հայտնեց սակայն, որ տեխնիկական որոշ հարցեր դեռեւս քննարկման ընթացքում են։ Երկու երկրների ներկայացուցիչները համաձայնագրի շուրջ բանակցել էին նաեւ Շվեյցարիայի մայրաքաղաքում։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են 1991-ի Ռազմավարական զենքերի կրճատման մասին ՍՏԱՐՏ պայմանագիրը նորով փոխարինելու ուղղությամբ։ Պայմանագրի ժամկետը սպառվել էր այս ամսվա սկզբին։

XS
SM
MD
LG