Մատչելի հղումներ

Հնագետները Միջերկրականի հատակից դուրս են բերել Կլեոպատրա թագուհու ժամանակաշրջանի քարե սյուն


Եգիպտոսի հնագետները Միջերկրական ծովի հատակից դուրս են բերել քարե հսկա մի սյուն, եւ վերջին 1600 տարվա մեջ առաջին անգամը լինելով, այն տեղադրել Կլեոպատրա թագուհու պալատի համալիրում։


Գրանիտե այդ զանգվածը կշռում է ավելի քան 8000 կիլոգրամ եւ ժամանակին տեղադրված է եղել պտղաբերության եգիպտական աստվածուհի՝ Այսիսի տաճարի մուտքի մոտ։ Կլեոպատրա թագուհին իշխել է Մ.Թ.Ա. առաջին դարում։

Պատմաբանները ենթադրում են որ այդ շինությունները Միջերկրականի հատակում են չորրորդ դարում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի եւ հսկա ալիքների հետեւանքով։


Հնագետները խորտակված ավերակների պեղումներ են իրագործում 1990-ական թվականներից ի վեր։

XS
SM
MD
LG