Թուրքմենստանում գործող միջազգային ամենավերջին հասարակական կազմակերպությունը հայտարարել է, թե հարկադրված է եղել դադարեցնել իր գործունեությունն այնտեղ, կառավարության հետ համագործակցության պակասի հետեւանքով։
՛՛Բժիշկներ առանց սահմանների՝՝ կազմակերպությունը հայտարարել է, թե դադարեցնում է իր գործունեությունը Կենտրոնական Ասիայի այդ երկրում, քանի որ կառավարությունը հետեւողականորեն մերժում է նոր ծրագրերի առաջարկները։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրանկ Դորներն ասում է, թե մարդասիրական այդ խումբը ցանկանում է օգնել թոքախտի դժվար բուժելի տեսակից տառապող եւ բուժման միջոցներից զուրկ թուրքմեններին։ Սակայն, այդ խումբը հայտարարել է, թե Թուրքմենստանի առողջապահության նախարարությունը չի ընդառաջել օգնության ծրագրեր քննարկելու առաջարկներին։
՛՛Բժիշկներ առանց սահմանների՝՝ խմբի մեկ այլ պաշտոնյա հայտարարել է, թե դժվար բուժելի թոքախտից տառապողների տոկոսը Թուրքմենստանում վկայում է այն մասին, որ երկրում կացությունը ահազանգիչ չափերի է հասնում։
Թուրքմենստանի նախագահ Քուրբագուլի Բերդիմուհամեդովը, ով առողջապահության նախկին նախարարն է, իշխանության գլուխ էր անցել 2007 թվականին, երկրում բարեփոխումներ իրագործելու ընտրապայքարային խոստումներ տալուց հետո