Մատչելի հղումներ

Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին՝  միջուկային սպառազինության կրճատման  մասին նոր պայմանագիր կնքելու գործընթացը դանդաղեցնելու մեջ 


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը մեղադրեց ամերիկյան կողմին՝ վերջին շաբաթվա ընթացքում պայմանագրի շուրջ ընթացող գործնթացը դանդաղեցնելու մեջ։ Նա ավելացրեց,թե քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միավորված Ազգերի կազմակերպության կլիմայական փոփոխություններին նվիրված Կոպենհագենի համաժողով այս շաբաթ կատարելիք այցի ժամանակ կարողանան ստորագրել պայմանագիրը։
ԱՄՆ-ը ու Ռուսաստանը բանակցում են 1991-ի Ռազմավարական զենքերի կրճատման մասին ՍՏԱՐՏ պայմանագիրը նորով փոխարինելու ուղղությամբ։ Նպատակը մինչեւ տարեվերջ համաձայնության գալն է։
Նոր պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զինանոցների ավելի մեծ կրճատումներ։
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Քրոուլին անցած երեքշաբթի էր հայտնել, որ երկու կողմերը մոտ են համաձայնությանը։

XS
SM
MD
LG