Մատչելի հղումներ

Համաձայնություն է կայացվել ՛՛Մայքրոսոֆթ՝՝ ընկերության դեմ հարուցված գործում


՛՛Մայքրոսոֆթ՝՝ համակարգչային ծրագրերի խոշորագույն ընկերությունը լուծել է Եվրամիության հարուցած դատական մի գործ, որը բողոքում է ինտերնետային որոնումների կայքէջերից օգտվելու եվրոպացիների ընտրությունը սահմանափակելու ՛՛Մայքրոսոֆթ՝՝ գործելակերպի դեմ։

Ինտերնետային հարցերով Եվրամիության պատասխանատուները ՛՛Մայքրոսոֆթ՝՝ ընկերությանը մեղադրում են շուկայում ունեցած իր գերիշխանությունից օգտվելով սպառողներին որոնումների ՛՛Էքսպլորըր՛՛ կոչվող իր կայքէջը մղելու մեջ։ Նրանք ասում են, թե ՛՛Մայքրոսոֆթ՝՝ խոչընդոտում է այլ կայքէջեր գնալու սպառողների ջանքերը։

Ըստ կայացված որոշման ՛՛Մայքրոսոֆթ՝՝ ընկերությունը համաձայնել է սպառողներին թույլ տալ, որ ընտրություն կատարեն որոնումների տարբեր կայքէջերի ցանկից։ Փոխարենը Եվրամիությունը համաձայնել է հրաժարվել ՛՛Մայքրոսոֆթ՝՝ դեմ հարուցած դատական գործից։

Այս համաձայնությամբ լուծվում է ՛՛Մայքրոսոֆթ՝՝ ընկերության դեմ Եվրամիության համապատասխան մարմինների կողմից, ՛՛անարդար մրցակցության՛՛ մեղադրանքով հարուցված բազմաթիվ գործերից մեկը, որի պատճառով ՛՛Մայքրոսոֆթ՝՝ -ը մինչեւ հիմա մուծել է ավելի քան երկու միլիարդ դոլարի տուգանք։

XS
SM
MD
LG