Մատչելի հղումներ

Վիրավորել են Ահմադինեջադին


Իրանի արդարադատության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ զգուշացրել է ընդդիմադիր ղեկավարներին առ այն, որ եթե վերջիններիս գործողություններն ուղղված լինեն երկրի ազգային շահերի դեմ, ապա նրանք պատասխան են տալու դատարանում:

Արդարադատության նախարար Սադեք Լարիջանին մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, թե վերջերս Թեհրանում տեղի ունեցած ուսանողական հանրահավաքները ընդդիմության սադրանքների արդյունք են:

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո մի քանի տասնյակ ուսանողներ ձերբակալվել էին:

Իրանի գլխավոր դատախազության հայտարարությունների համաձայն, ընդդիմադիրները մեղադրվում են Մահմուդ Ահմադինեջադին վիրավորելու մեջ:

XS
SM
MD
LG