Մատչելի հղումներ

Ռասմուսենը Մոսկվայում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Նրա այցելության նպատակն է ներգրավել Ռուսաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Աֆղանստանում մղվող պատերազմին:

Երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Ռասմուսենն ասել է, թե որոշ հարցերում առկա անհամաձայնությունները կարող են մի կողմ դրվել, քանի որ այսօր կողմերի համար անվտանգության հետ կապված մարտահրավերներ նույնական են:

Պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ եռօրյա այցով Մոսկվա ժամանած Ռասմուսենի խնդիը Ռուսաստանի հետ հեռանկարային համագործակցության ուղիներ գտնելն է:

Այս պահին Աֆղանական պատերազմում Ռուսաստանի աջակցությունը սահմանափակվում գնացքների միջոցով մարդասիրական օգնություն տեղափոխելու թույլտվությամբ:

ՆԱՏՕ-ն նպատակ ունի հասնել Ռուսաստանի տարածքով նաև զինամթերք տեղափոխելու շուրջ այդ երկրի համաձայնությանը:

XS
SM
MD
LG