Մատչելի հղումներ

Բնապահպանության վեհաժողովի օրերին մահակներ՝ ընդդեմ բնապահպանների


Դանիայի ոստիկանությունը արցունքաբեր գազով ու մահակներով էր չորեքշաբթի օրը ցրում մի քանի հարյուր այն ցուցարարներին, ովքեր փորձում էին գրոհել կլիմայական փոփոխությունների հարցերով Կոպենհագենում անցկացվող ՄԱԿ-ի վեհաժողովի համար կառուցված բարիկադները։
Ոստիկանությունը շենքի առջեւ ձերբակալել է ավելի քան 2ՕՕ ցուցարարի։ Իսկ հաստատության ներսում ցուցարարների մի մասը սկսել է նստացույց՝ ի բողոք այս վեհաժողովին բնապահպան կազմակերպությունների մասնակցությունն արգելելու որոշման։


Վեհաժողովը, որն ավարտվելու է ուրբաթ օրը, մտնում է փակուղի։ Դրան նպաստում է նաեւ նախագահողի պաշտոնից Դանիայի կլիմայական հարցերով նախկին նախարար Քոննի Հեդեգաարդի հրաժարականը։

Նախագահողի պարտականություններն այժմ իր վրա է վերցնում Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը, երբ աշխարհի ավելի քան 12Օ երկրների ղեկավարներ ժամանում են այս երկիր, բանակցություններում ձեռք բերվելիք համաձայնագիրը ստորագրելու համար։

Իսկ երկրների միջեւ դեռեւ չի կայացվել ածխաթթու գազի արտանետումները կրճատելու նոր ուղղություններինն առնչվող եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում աղքատ երկրներին ֆինանսական օժանդակություն հատկացնելու հարցերում համաձայնություն։

XS
SM
MD
LG