Մատչելի հղումներ

Իրանը փորձարկեց հառահար եւս մի նոր հրթիռ


Իրանը փորձարկել է երկրի հեռահար նշանառության հրթիռներից մեկի նորացված տարբերակը։ 2ՕՕՕ կմ հեռահարությամբ՝՝Սեջիլ 2՛՛ մակնիշի հրթիռը, որն արձակվել է չորեքշաբթի օրը, ունի Իսրայելին եւ հարավարեւելաեւրոպական երկրներում ամերիկյան թիրախներին հարվածելու կարողություն։

Ինչպես Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին է ասել, այս հրթիռի բարձր արագությունը եւ մեծ շարժունակությունը անհնար են դարձնում նրա ոչնչացումը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն այս առնչությամբ ասել է, թե այժմ ավելի հավանական է դառնում Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։
Մեկ օր առաջ ԱՄՆ-ի օրենսդիրները քվեարկել էին Իրանին բենզին վաճառող արտասահմանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախագծի օգտին։ Օրենքի վերածվելու համար այս նախագիծը պետք է հաստատվի նաեւ երկրի Սենատում։

ԱՄՆ-ը ու Իսրայելը շարունակ մտահոգություններ են հայտնում Իրանի միջուկային կարողությունների առնչությամբ եւ չեն բացառում միջուկային զենքերի արտադրության գործընթացն Իրանում կանգնեցնելու համար այս երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։


XS
SM
MD
LG