Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել նոր օրենքներ ընդունել, որոնք կխրախուսեն ամերիկացիներին էներգիա խնայող փոփոխություններ իրագործել իրենց տներում։
Պրն. Օբաման ասել է, թե այդ օրենքները սպառողներին կօգնեն էներգիայի խնայողության միջոցով ֆինանսավորել անհրաժեշտ փոփոխությունների ծախսերը։
Նա նաեւ ասել է, թե այդ օրենքները կնպաստեն նաեւ տնտեսությանը, աշխուժացնելով գնումները, միաժամանակ ավելացնելով շինարարության բնագավառում աշխատատեղերի թիվը։
Օբամայի այս ծրագիրը մաս է կազմում աշխատատեղերի ստեղծման նպատակ հետապնդող նախապես ներկայացված մի այլ ծրագրի։
Ծրագիրը նաեւ խոստանում է ձեռներեցների հարկերի կրճատում եւ ընդլայնում ծախումները ճանապարաշինության, ինտերնետային ցանցերի եւ այլ ենթակառույցների բարելավման ոլորտում։