Մատչելի հղումներ

Կաստրոն շարունակում է քննադատել նաեւ  ԱՄՆ-ի նոր իշխանություններին


Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն մեղադրել է նախագահ Օբամային եւ ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ Լատինական Ամերիկայի ձախակողմյան ղեկավարության դեմ դուրս գալու մեջ։
Վենեսուելայի նախագահին ուղղած իր նամակում, որը վերջինս ընթերցեց Լատինական Ամերիկայի գագաթաժողովի ավարտին, Կաստրոն մեղադրում է Վաշինգտոնին՝ Հոնդուրասի հեղաշրջման ետեւում կանգնած լինելու եւ նախագահ Մանուել Զելայային գահընկեց անելու մեջ։
Նա նաեւ քննադատում է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի, ԱՄՆ-ի բանակը կունենան ազատ մուտք Կոլումբիայի ռազմական հենակետեր։
Նա նշում է, որ Օբամայի քայլերը բացահայտում են նրա ՛՛աֆրոամերիկյան ժպիտի ետեւում թաքնված իրական մտադրությունները՝՝ ։
Չավեզն իր հերթին քննադատում է ՝ Օբամային, Աֆղանստանում զորքերի թիվը ավելացնելուց հետո, նոբելյան մրցանակը ընդունելու համար, մրցանակն անվանելով ՛՛Պատերազմի Նոբելյան մրցանակ՝՝։

XS
SM
MD
LG