Մատչելի հղումներ

Իրանում կրկին ցուցարարներ են ձերբակալվել


Իրանում ձերբակալվել է մի քանի ցուցարար, Իրանի Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռահոլլահ Խոմեյնիի նկարը պատռելու մեղադրանքով։
Դատախազ Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ ձեռբակալվածները պահվում են ազատազրկման մեջ եւ խոստովանել են, որ պատռել են Խոմեյնիի նկարը։
Կիրակի օրը Իրանի գերագույն դատարանը մեղադրեց ընդդիմադիրներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրին անարգելու եւ մահմեդականության արժեքները վիրավորելու մեջ։
Այաթոլահ Ալի Խամենեին հայտնել է, որ ընդդիմության ցույցերը ցուցաբերում են անարգալից վերաբերմունք։
Ընդդիամդիր հարյուրավոր ուսանողներ կրկին ցույցի էին դուրս եկել կիրակի օրը Թեհրանի համալսարանում՝ հայտարարելով , որ կառավարությունը անարդար կերպով փորձում է վարկաբեկել ընդդիմադիրներին։
Ընդդիմադիր կուսակցության Հուսեին Մուսավիի ՛՛Քալամեհ՝՝ կայքեջը նախազուշացրել է, որ պետության կողմից կառավարվող լրատվամիջոցների քարոզչությունը կարող է հանգեցնել նոր եւ անկանխատեսելի իրավիճակի։

XS
SM
MD
LG