Մատչելի հղումներ

Աֆղանստան


Միացյալ Նահանգների գլխավոր սպայակույտի պետ Մայք Մալենը Քաբուլ է մեկնել ԱՄՆ-ի զինվորական հրամանատարության եւ աֆղան պաշտոնատարների հետ հանդիպելու համար։ Նա զգուշացրել է, որ Աֆղանստան մեկնելու սպասող ամերիկյան զորքերը պետք է ակնկալեն ռազմական բախումներ եւ կորուստներ, որովհետեւ Թալիբանի ապստամբ ուժերը վերջին տարվա ընթացքում կատարելագործել են իրենց մարտավարությունը։

Ծովակալ Մայք Մալենի այցելությունը հետեւում է Աֆղանստանի հյուսիսային եւ հարավային շրջաններում 16 աֆղան ոստիկանների սպանությանը։

Աֆղանստանի ներքին գործոց նախարարության համաձայն, հարավային Հելմանդ գավառում տեղի ունեցած մի հարձակման հետեւանքով սպանվել է ութ ոստիկան։ Ութ այլ ոստիկան էլ սպանվել է Աֆղանստանի հյուսիս-արեւելյան Բաղլան գավառում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով։
XS
SM
MD
LG