Մատչելի հղումներ

Սախարովի մահվանից անցել է 20 տարի


Ռուսաստանի իրավապաշտպանները նշել են խորհրդային տարիների հայտնի այլախոհ Անդրեյ Սախարովի մահվան 20-րդ տարելիցը: Օգտագործելով առիթը`ռուս իրավապաշտպանները տվյալներ են հրապարակել, ըստ որոնց վերջին տարիների ընթացքում Ռուսաստանում այլախոհների դեմ բռնությունների ու սպանությունների դեպքերն ավելի հաճախակի են դարձել:

Ըստ Ռուսաստանի Հելսինկյան միության նախագահ Լյուդմիլա Ալեքսեևայի, 2009-ի ընթացքում 2 հայտնի իրավապաշտպաններ են սպանվել: Լրագրող-իրավապաշտպան Նատալյա Էստիմիրովայի և Ստանիսլավ Մարկելովի սպանության հանգամանքները դեռևս չեն բացահայտվել:

Ի դեպ, 1989-ի դեկտեմբերի 14-ին կյանքից հեռացած, Նոբելյան մրցանակի դափնեկիր, գիտնական Անդրեյ Սախարովի անվան մրցանակը, Եվրոպայի կողմից շնորհվող մարդու իրավունքների ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից է:

XS
SM
MD
LG