Մատչելի հղումներ

Թուրքիայի սահմանադրական դատարանը արգիլում է քրդերի քաղաքական կուսակցության գործունեությունը


Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է արգելել ժողովրդավարական հասարակություն քրդական կարեւոր քաղաքական կուսակցության գործունեությունը, քրդական անջատողական ապստամբների հետ ունեցած կապերի ամբաստանությամբ։

Սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրել է ուրբաթ օրը, երկարատեւ քննարկումներից հետո։

Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Այս տարվա սկզբներին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին մոտ 100 հոգու, ներառյալ այդ կուսակցության ղեկավարների օգնականներին։ Կուսակցության գործիչները հերքում են իրենց դեմ հարուցված մեղադրանքները։

Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 անդամանոց խորհրդարանում։

Ուրբաթ օրը կայացված որոշումը կարող է բարդացնել Թուրքիայի կառավարության ծրագրած բարեփոխումների իրագործումը, ինչը նախատեսում է ընդլայնել քուրդ ազգաբնակչության իրավունքները Թուրքիայում։

XS
SM
MD
LG