Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների ոտնահարումները Ուզբեկստանում


Մարդու իրավունքների հսկում կազմակերպությունը միջազգային համայնքին կոչ է արել Ուզբեկստանին պատասխանատվության կանչել, դեկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մարդու իրավունքների ջատագովներին հալածելու գործողությունների համար։

Մարդու իրաքունքների հսկում կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարտնըրը հայտարարել է, թե Ուզբեկստանի միջազգային գործընկերները դրվատում են մարդու իրավունքների ոլորտում Ուզբեկստանում իրագործված բարելավումները, մինչդեռ Ուզբեկստանը բոլորովին արժանի չէ այդ գնահատականին։

Այլ ուզբեկ գործիչներ էլ ձերբակալվել են, երբ փորձել են հանդիպել Մարդու իրավունքների հսկում կազմակերպության Ուզբեկստանի ներկայացուցիչ Տանյա Լոկշինայի հետ, ով այս ամիս բռնությամբ ձերբակալվել էր։

Քարթնըրի համաձայն, ժամանակն է, որ միջազգային համայնքը իր ձայնը բարձրացնելով, անդրադառնա, նրա բառերով՝ ՛՛այս ստոր արարքներին՝՝ ։

XS
SM
MD
LG