Մատչելի հղումներ

Մարդու Իրավունքները  Իրանում


Միջազգային ներում իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն` մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Իրանում նույնքան մտահոգիչ է, որքան եղել է 20 տարի առաջ : Կազմակերպությունը կոչ է անում իրանի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
Կազմակերպությունը մատնանշել է երկրում 6 ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո արձանագրված մարդու իրավունքների խախտումները։ Զեկույցը նշում է, որ երկրի Հեղափոխական պահակազորը եւ ոստիկանությունը ձերբակալվածներին ծեծել, բռնաբարել եւ նրանցից բռնությամբ խոստովանություններ են կորզել։

Շուրջ 4000 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի հետեւանքով։ Ըստ Միջազգային ներում կազմակերպության զեկույցի, 200 մարդ դեռ շարունակում է մնալ բանտարկության մեջ։ Դեռ ավելին, հավելալ 200 մարդ է բանտարկվել ավելի վաղ այս շաբաթ տեղի ունեցած ուսանողական ցույցերի ժամանակ։

Կազմակերպությունը կոչ է արել է Իրանի գերագույն առաջնորդ, Այատոլա Ալի Խամենեյին, անկախ հետաքննության համար դիմել Միացյալ ՄԱԿ-ի պաշտոնյաների օգնությանը։


XS
SM
MD
LG