Մատչելի հղումներ

2,5 միլիարդ դոլարի զինամթերք Իրաքին


Ուկրաինան որոշել է Իրաքին տրամադրել ավելի քան 2,5 միլիարդ դոլարի զինամթերք` համալրելով այդ երկրի ռազմական կարողություններն ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո:

Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Ուկրաինայի ազգային “Ռադա”-ի պաշտապանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անատոլի Գրիցենկոն: Ըստ նրա, Իրաքի հետ կնքված միջպետական համաձայնագրով նախատեսվում է այդ երկրին տրամադրել 420 զրահամեքենա, 6 ռազմական ինքնաթիռ, ինչպես նաև մի շարք այլ ռազմատեխնիկա:

Ի դեպ, այս պայմանագիրն Ուկրաինայի պատմության ամենախոշոր գործարքն է:

XS
SM
MD
LG