Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող հրթիռային իր վերջին փորձարկումն ավարտվել է ձախողմամբ։
Սպիտակ ծովում սուզանավից արձակված հրթիռն է եղել Նորվեգիայի երկնքում չորեքշաբթի օրը հայտված լույսի պատճառը։
Ըստ նախարարության, հրթիռի թռիչքը խափանվել է երրորդ փուլում։
Սա ՝՝Բուլավա՛՛ անվանումը կրող բալիստիկ հրթիռների 12-րդ փորձարկումն էր։ Փորձարկումների կեսից ավելին ավարտվել է անհաջող։
՝՝Բուլավա՛՛-ը նախագծված է իր վրա միջուկային 1Օ մարտագլխիկ կրելու համար եւ կարող է թռչել մինչեւ 8ՕՕՕ կիլոմետր՝ ճեղքելով անգամ հակաօդային պաշտպանական վահանները։
Այն ռուսական ՝՝Տոպոլ-Էմ՛՛ երկիր-երկիր մակնիշի հրթիռի ծովից արձակվող տարբերակն է, որը հավանաբար դառնա Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր զենքը։