Մատչելի հղումներ

Մեդվեդևը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարբերությունների բարելավման գործընթացը


Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում մեկնարկեց Եվրոպական և ասիական լրատվամիջոցների ֆորումը: Ուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մասնակցեց Ֆորումի բացմանը, որի ժամանակ պատասխանեց նաև լրագրողների հարցերի:

Ռուսաստանի նախագահը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացը, և գտնում է որ դիվանագիտական հարաբերություների հաստատումը երկու երկների միջև խելամիտ քայլ է:

«Ընդհանուր առմամբ մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը և գտնում ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև խելամիտ և ճիշտ քայլ է», - ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանի նախագահը ընգծել է, որ «շատ կարևոր է, որ մնացած պետությունները հասկանան, որ այս գործընթացը ուղղված չէ նրանց դեմ, այլ բխում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև հարևան մյուս երկների շահերից»:

«Եթե այս հաղորդագրությունը ճիշտ կերպ տարածվի, ապա լարվածություն չի լինի այն բոլոր այն երկների միջև, ովքեր ուշադիր հետևում են այս գործընթացներին», - նշել է Մեդվեդևը:
Նա նշել է նաև, որ Հայաստանը և Թուրքիան «փորձում են հաղթահարել 20-րդ դարի հսկայական խնդիրները` փոխզիջումների միջոցով և ցուցաբերելով փոխադարձ զսպվածության»:

XS
SM
MD
LG