Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չծխողների ավելի մեծ պաշտպանվածության կոչ է անում, քանի որ այլոց ծխախոտի ծխի պատճառով ամեն տարի աշխարհում մահանում է 6ՕՕ հազար մարդ։
Կազմակերպության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, անցյալ տարի ամբողջ աշխարհի բնակչության միայն 5.4 տոկոսն է օգտվել ծխելն արգելելու մասին օրենքներից։
Ինչպես առողջապահական այս կազմակերպության պաշտոնյաներից Ալա Ալվանն է ասում, հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ ծխախոտի ծխի պատճառով առաջ եկող մահն ու հիվանդությունները կանխելու համար։
ՄԱԿ-ի այս կազմակերպությունը տեղեկացնում է նաեւ, որ բացի մահվան պատճառ դառնալուց, այլոց ծխախոտի ծուխը դառնում է նաեւ հաշմանդամության ու մի շարք հիվանդությունների պատճառ՝ ամեն տարի հարուցելով միլիարդավոր դոլարների վնաս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հասարակական վայրերում ծխելն այսօր արգելված է աշխարհի 17 երկրներում։
Աշխարհի ամենահայտնի 1ՕՕ քաղաքներից 22-ում ընդհանրապես արգելված է ծխելը։