Միացյալ Նահանգները հորդորել է Արդարադատության միջազգային դատարանին պաշտպանել Սերբիայից անկախանալու Կոսովոյի հայտարարությունը։ Միացյալ Նահանգների կառավարության իրավաբան Հարոլդ Քոհը Հաագայի դատարանին հայտնել է, թե Կոսովոյի անկախության հայտարարությունը արդար է եւ կայունություն է հաստատել պատերազմից քայքայված Բալկանյան երկրներում։
Հաագայի դատարանը լսումներ է անցկացնում Կոսովոյի անկախության հայտարարության օրինականության շուրջ։ Կոսովոյի անկախությանը խիստ ընդդիմանում են Սերբիան եւ նրա դաշնակից՝ Ռուսաստանը։
Միացյալ Նահանգները մեկն է 63 այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը։
Սերբիան սակայն հայտարարել է, թե Կոսովոյի ալբանացի փոքրամասնության միակողմանի հայտարարությունը, հաստատվելու դեպքում, վտանգավոր նախընթաց կստեղծի, խրախուսելով անջատողական շարժումները աշխարհի այլ վայրերում։