Մատչելի հղումներ

Քրդերը հրաժարվելո՞ւ են իրենց մանդատներից


Թուրքիայի սահմանադրական դատարանն սկսել է “Ժողովրդավարական Հասարակություն” քրդական կուսակցության վերաբերյալ լսումները: Դրանց հիմնական նպատակն է պարզել, թե որքանով է այս կուսակցությունն առընչվում անջատվողական համարվող Քրդական Աշխատավորական կուսակցությանը:

Երկրի գլխավոր դատախազը, ով կուսակցության գործողությունները վտանգավոր է համարում Թուրքիայում ազգային միասնությունը խաթարելու պատճառաբանությամբ, առաջարկել է առժամանակ արգելել կառույցի գործունեությունը:

Միաժամանակ “Ժողովրդավարական Հասարակություն” կուսակցությունը հերքում է Քրդական Աշխատավորական կուսակցության հետ իրեն վերագրվող առընչությունները:

Թուրքիայի 550 անդամներ ունեցող պառլամենտում, 2005-ին ձևավորված կուսակցությունը 21 պատգամավորական աթոռ ունի: Սահմանադրական դատարանի կուսակցության գործունեությունն արգելելու վերաբերյալ վճիռ կայացնելու պարագայում, նրանք հայտարարել են, թե հրաժարվելու են իրենց մանդատներից:

XS
SM
MD
LG