Մատչելի հղումներ

Եվս 20 տարի Աֆղանստանո՞ւմ


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, թե իր երկրում վերջնական կայունություն հաստատելու համար կարող է ավելի քան 20 տարի պահանջվել, սակայն իրենք փորձելու են անել ամեն ինչ այդ նպատակին հասնել ավելի կարճ ժամկետներում:

Քաբուլում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Քարզայը խոսել է նաև իր երկրի կոռուպցիոն խնդիրների մասին` նշելով, թե առաջիկայում իր կողմից ձևավորվող կառավարության անդամները ձեռնամուխ են լինելու բարեփոխումների լայն շրջանակի իրականացմանը:

Ի դեպ, նախօրեին առանց նախապես հայտարարելու, Քաբուլ էր ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը: Իր ելույթում Գեյցը խոսել է Բարաք Օբամայի նոր ռազմավարության մասին:

Նա ասել է,թե չնայած նրան, որ նպատակն է 30.000 լրացուցիչ ամերիկյան զինվորներ Աֆղանստանում տեղակայելուց հետո նրանց վերադարձը սկսել 18 ամիս անց` այս գործընթացը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել:

XS
SM
MD
LG