Մատչելի հղումներ

Եւս 112 զոհ Իրաքում


Իրաքի ոստիկանության հաղորդման համաձայն, Բաղդատում տեղի է ունեցել մի քանի ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյունների շարք, որոնց արդյունքում զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2ՕՕ-ը։

Պայթյուններից երեքը տեղի են ունեցել միմյանցից մեկական րոպե տարբերությամբ։ Դրանցից մեկը պայթել է մայրաքաղաքի բանուկ շուկաներից մեկում, մյուս երկուսը՝ ներքին գործերի եւ աշխատանքի նախարարությունների շենքերի մոտ։

Ավելի վաղ, նույն օրը մի մահապարտի կողմից իրականացված ռումբի պայթյունը հարվածել է ոստիկանական մի պահակակետի, ինչի հետեւանքով սպանվել է մեկ ոստիկան ու մի քաղաքացի։ Կան վիրավորներ։

Երեքշաբթի օրվա այս պայթյուններն ամենամահաբերն էին հոկտեմբեր ամսից ի վեր, երբ նմանատիպ հարձակումներին զոհ էր գնացել 155 մարդ։

XS
SM
MD
LG